Բաղդասարյանը չի բացառել, որ ՀՀԿ-ն կարող է չլինել հաջորդ ԱԺ-ում![]() 10 հոկտեմբերի 2018 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ ՀՀԿ-ն կարող է արտախորհրդարանական ուժ դառնալ, հայտնում է Panorama.am-ը: «Քաղաքական դաշտում որևէ բան բացառված չէ, և որևէ մեկին ընդմիշտ տրված չէ այդ մենաշնորհը, որ նա պետք է լինի խորհրդարանական կամ իշխանություն»,- ասել է Բաղդասարյանը։ Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու է առաջիկա ընտրություններին, խմբակցության ղեկավարը նշել է , որ նման հարց դեռ չեն քննարկել։ Նա հավելել է նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն քաղաքական տեսանկյունից ճիշտ չի համարում, բայց ՀՀԿ-ն որևէ կերպ չեն խոչընդոտի ընտրական գործընթացներին։ Լրագրողների հարցին, թե իր կարծիքով, արդյոք սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնվել է, Բաղդասարյանը պատասխանել է՝ աստիճանաբար կվերականգնվի։ Ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է, որ կուսակցությունը, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները, «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին»: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարել այդ հայտարարությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |