Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ավելի շատ ձեռնարկություններ են գրանցվում![]() 10 հոկտեմբերի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Բիզնես լավատեսության բազմաթիվ ցուցիչներ կան՝ կապիտալ ներդրումներ, նոր աշխատատեղերի ստեղծում, հումքի ներմուծման աճ և այլն։ Նման անուղղակի ցուցիչ կարող է լինել նաև երկրում բացվող և լուծարվող ձեռնարկությունների թիվը, ինչպես նաև դրանց թվի փոփոխման տեմպը։ Հետհեղափոխական՝ ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նոր ձեռնարկությունների գրանցման տեմպը երկրում ավելացել է, ինչը կարող է անուղղակիորեն վկայել բիզնեսով զբաղվելու հանդեպ հետաքրքրության աճի մասին։ PanARMENIAN.Net ին փոխանցած Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ երկրում գործել է 46,553 ՍՊԸ, 3340 ՓԲԸ և 750 ԲԲԸ: Արդեն սեպտեմբերի 1-ի դրությամբ այս այդ թիվը եղել է 49,180 ՍՊԸ, ՓԲԸ-ների ու ԲԲԸ-ների թվի աճն աննշան է։ ՍՊԸ-ների քանակն ավելացել է 5,6%-ով կամ 2627-ով։ 2017 թվականի ապրիլի 1-ին երկրում կար 41,958 ՍՊԸ, 3231 ՓԲԸ ու 747 ԲԲԸ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ ՓԲԸ-ների ու ԲԲԸ-ների թվաքանակի էական փոփոխություն կրկին չի գրանցվել, իսկ ՍՊԸ-ների թիվը կազմել է 43,878՝ ավելանալով 4,6%-ով կամ 1920-ով։ 2018-ի ապրիլ-սեպտեմբերին, այսպիսով, գրանցվել է 707-ով ավելի շատ ՍՊԸ, քան գրանցվել էր 2017-ի 5 ամսում։ 2018-ի ցուցանիշը գերազանցել է 2017-ինը մոտ 37%-ով։ Արադարադատության նախարարության հայտնած տվյալների համաձայն, «հետհեղափոխական» ամիսներին աճել է նաև ԱՁ-ների թիվը. եթե ապրիլի 1-ի դրությամբ դրանք կազմել են 93,380, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 100,925: ԱՁ-ների թվի աճը, նախորդ տարվա համեմատ աննշան է. ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում հաշվառվել է 5399 նոր ԱՁ, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 5329: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |