Շարմազանով. Առանց նախկին հանցագործությունները ճանաչելու հնարավոր չէ խուսափել նորերից![]() 10 հոկտեմբերի 2018 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, Թուրքիայում Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների 3-րդ միջազգային համաժողովին խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ասել է, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից: «Ես` որպես Ցեղասպանությունից փրկված ժողովրդի ժառանգ, այս ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարում եմ, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից», - ասել է Շարմազանովը: Փոխխոսնակը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: Նա անընդունելի է որակել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |