Դրոնների շահագործման նոր կանոնակարգ կմշակվի11 հոկտեմբերի 2018 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախաձեռնել է անօդաչու համակարգերի (դրոն) անվտանգ շահագործման և գրանցման նոր կանոնակարգի մշակման աշխատանքները, հայտնում էկոմիտեի մամուլի ծառայությունը: Կանոնակարգում չեն ներառվելու մինչև 250 գրամ քաշով անօդաչու համակարգերով կատարվող թռիչքները, խաղալիք անօդաչու թռչող համակարգերով կատարվող թռիչքները (երեխաների համար), ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող փակ տարածքներում շահագործվող անօդաչու թռչող համակարգերը: 14 տարեկանից ցածր անձինք իրավունք ունեն օգտվել անօդաչու թռչող համակարգերից միայն չափահաս անձանց հսկողության ներքո: Արգելվում է կատարել որևէ փոփոխություն անօդաչու թռչող սարքի հետ՝ առանց արտադրողի հաստատման, ինչպես նաև գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության, գործարկել այն քաղաքների, փողոցների, այգիների և այնպիսի օդային տարածքների վրա, որտեղ սարքի գործողությունը նախապես սահմանափակում է: Չի կարելի օգտագործել սարքերը խիտ բնակեցված ու բազմամարդ վայրերում, երեկոյան, գիշերը՝ մութ ժամերին։Չպետք է շահագործել անօդաչու թռչող համակարգը շենքի և խաղադաշտի վրա, երթևեկությանը մոտ տարածքներում, բարձր լարվածության գծերի եւ լարերի շրջակայքում: Չի կարելի օգտագործել անօդաչու թռչող համակարգը օդանավերի և օդանավակայանների հարևանությամբ: Օդանավակայանի հսկվող սահմանափակ տարածքի հորիզոնական հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7 կմ: Անօդաչու թռչող համակարգը չպետք է գործածվի անօրինական նպատակներով: Հանրային կամ սեփական տարածքներում լուսանկարելու նպատակով անօդաչու թռչող համակարգերը կարող են օգտագործվել միմիայն սեփականատիրոջ կոմից թուլյտվության առկայության պարագայում: Հարկ է հիշել, որ մասնավոր սեփականության գաղտնիությունը և անձեռնամխելիությունը երաշխավորված և պաշտպանված են ՀՀ օրենքով: Նաև պետք է նշել, որ անօդաչու թռչող սարք շահագործողներն իրենք են պատասխանատու ապահով գործարկման համար: Անօդաչու թռչող սարքի սխալ գործարկումը կարող է վտանգել ավիացիան և հանրային ապահովությունը: Նշվում է, որ հարկավոր է խստագույնս հետևել ՔԱԳՎ-ի 2007 թվականի 56N հրամանի պահանջներին (թարմացվել է 2016 թվականին), այն՝ ստուգել անօդաչու թռչող համակարգը յուրաքանչյուր թռիչքից առաջ. համոզվել, որ ձեր անօդաչու թռչող սարքի էլեկտրոնային նույնականացման և աշխարհագրական դիրքի համակարգը արդիական է (առկայության դեպքում), գործարկել այն՝ պահպանելով արտադրողի կողմից սահմանված տեխնիկական նորմերը և սահմանափակումները: Նախքան անօդաչու սարքի գործարկումը, պետք է համոզվել, որ դրա բոլոր տարրերը պատշաճ կերպով աշխատում են: Թռիչքները պետք է իրականացնել բացարձակապես պարզ և վիզուալ օդերևութաբանական պայմաններում։ Շարունակաբար պահպանել տեսողական կապը անօդաչու թռչող սարքի հետ `առանց որեւէ օժանդակ սարքերի օգտագործման (աստղադիտակ, հեռադիտակ, էլեկտրական օպտիկական պատկերի ուժեղացուցիչ): Անթույլատրելի է գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության: Անհրաժեշտ է ծանոթանալ այն տարածքի հետ, որտեղ գործարկվելու է համակարգը, պլանավորել թռիչքը, ստուգել եղանակային պայմանները: Անօդաչու թռչող սարքի գործարկումը անբարենպաստ եղանակային պայմաններում կարող է վտանգավոր լինել մարդկանց համար և կարող է կործանարար լինել սարքի համար: Անհրաշեժտ է նաև տեղեկացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, եթե սարքի հետ պատահար է տեղի ունեցել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |