Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա» սուբհոլդինգը11 հոկտեմբերի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Մեդիամագնատ, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա.զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը, ուր մտնում են ՏՆՏ, «Պյատնիցա», «Մատչ ՏՎ» և այլ հեռուստաալիքները: Համապատասխան որոշումն ընդունել է «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ» ԲԸ Տնօրենների խորհուրդը: Այժմ գործադիր մարմնի միանձնյա ղեկավար մարմնի գործառույթները կփոխանցվեն «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ» կառավարող ընկերությանը, որը գլխավորում է հոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն: Արթուր Ջանիբեկյանը կլինի Չերնիշենկոյի առաջին տեղակալը: Նրա պատասխանատվության գոտում կլինի ռազմավարության իրականացումը, նոր պրոդուկտների որոնումը, այդ թվում թվային ոլորտում, բովանդակության ստեղծումը բոլոր մեդիամիջոցներում, գործակցությունը «Գազպրոմ-Մեդիա. զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգի պրոդյուսերների հետ: «Գազպրոմ-Մեդիա Զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը կշարունակի կառավարել զվարճային հեռուստաալիքները, ինչպես նաև մեդիահոլդինգի սպորտային և տեխնոլոգիական ստորաբաժանումները: 2017-ին «Գազպրոմ-Մեդիա. զվարճային հեռուստատեսություն» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր-2017» XVII ազգային մրցանակաբաշխության դափնեկիրը: Պարգևը հանձնվել է Ջանիբեկյանին «Սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ կառավարման, ինչպես նաև զվարճային և հումորային բովանդակության ստեղծման ոլորտում մեծ նվաճումների համար» Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |