Գևորգ Վերմիշյանը կդառնա ռուսական «Մեգաֆոնի» գլխավոր տնօրենը

Գևորգ Վերմիշյանը կդառնա ռուսական «Մեգաֆոնի» գլխավոր տնօրենը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Մեգաֆոն» բջջային օպերատորի Տնօրենների խորհուրդը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջարկել է ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանի թեկնածությունը:

«Հաստատել Գևորգ Հարությունի Վերմիշյանի թեկնածությունը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում»,-ասվում է ընկերության Տնօրենների խորհրդի որոշման մեջ:

Վերմիշյանը 2011-ից եղել է ընկերության ֆինանսական տնօրենը, իսկ 2017-ի սեպտեմբերից՝ «Մեգաֆոնի» գործադիր տնօրենն էր: Նա պատասխանատու էր օպերացիոն գործունեության համար:

Ընկերության գործող գլխավոր տնօրեն Սերգեյ Սոլդատենկովը թողել է պաշտոնը հոկտեմբերի 11-ին: Վերմիշյանի թեկնածությունը կհաստատվի նոյմեբերի 13-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---