Հարցում. Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել![]() 11 հոկտեմբերի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպության իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել: Կազմակերպության իրականացրած հարցմանը մասնակցածների 82%-ը մեծ հույսեր է կապում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, որից 39%-ը շատ դրական, իսկ 43%-ը մասամբ դրական է գնահատում նոր կառավարության գործունեությունը: 73%-ը կարծում է, որ Հայաստանը զարգացման ճիշտ ուղով է գնում, 81%-ը համոզված է կամ հուսով է, որ ապագան ավելի լավն է լինելու: Հարցմանը մասնակցածների 36%-ը նախընտրում է տեսնել կտրուկ և արագ բարեփոխումներ, 34%-ն ակնկալում է, որ այդ բարեփոխումները լինեն ավելի շուտ աստիճանական, իսկ 24%-ը կարծում է՝ բարեփոխումները պետք է անել աստիճանաբար: 81%-ը կարծում է, որ երկրում կոռուպցիան նահանջել է, 15%-ի համար իրավիճակն անփոփոխ է մնացել, իսկ 2%-ի համար իրավիճակը վատթարացել է: Հարցմանը մասնակցել է Հայաստանում մշտական բնակություն ունեցող 1200 չափահաս մարդ: Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամետի Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ընթերցեք նաև՝ «Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ավելի շատ ձեռնարկություններ են գրանցվում»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |