Լիբանանի նախագահ. Լեզուները հրաշալի կամուրջ են քաղաքակրթությունների միջև11 հոկտեմբերի 2018 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Լեզուները հրաշալի կամուրջ են քաղաքակրթությունների միջև: Այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ: «Ես շատ հպարտ եմ մասնակցելու այս գագաթնաժողովին՝ հաշվի առնելով այն կապերը, որ կապում են մեր երկու երկրներին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա առանձակի կարևորել է լեզուներ սովորելու հարցը. «Մեկից ավելի լեզուներ իմանալը բազմապատկման նշան է, կարծում եմ, որ ֆրանկոլիբանանյան համատեղությունը մեծագույն հարստություն է։ Ես հնարավորություն ունեմ մտածել ֆրանսերեն, երբ խոսում եմ ֆրանսիացիների հետ։ Սովորել եմ իտարելեն, որ Պապի հետ խոսեմ, իսպաներեն, որ մորս հետ խոսեմ, անգլերեն, որ մորաքրոջս հետ խոսեմ, և ֆրանսերեն, որպեսզի ինքս իմ հետ խոսեմ»։ «Ֆրանկոֆոնիայի ներկայությունը Միջին Արևելքում ևս մեկ անգամ հաստատում է մեզ միացնող կապերը։ Ֆրանկոֆոնիան ավելի քան երբեք, պետք է հաստատի միասին ապրելու իր գերագույն արժեքը։ Մի հասարակության մեջ, որտեղ որ գտնվում են մահմեդականներ, քրիստոնյաներ, Լիբանանը հանդիսանում է յուրահատուկ օրինակ՝ ստեղծելու հանդուրժողականության կազմակերպություններ և տարածելու դրանք աշխարհի շուրջ»,-ասել է Լիբանանի նախագահը։ Լիբանանի նախագահը խոսել է նաև Շարլ Ազնավուրի մասին՝ նշելով, որ նա հարյուր տոկոսով և հայ է, և ֆրանսիացի։«Լիբանանի բնակչությունը և անձամբ ես խորը վիշտ ենք ապրում Ազնավուրի կորստի հետ կապված։ Կցանկանայի հորդորել բոլորիս՝ շատ մեծ ուշադրությամբ հետևել այս հրաշալի գանձին և փոխանցենք այն հետագա սերունդներին»,- եզրափակել է ելույթը Միշել Աունը։ Photo: AP Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների |