ՖՄԿ նախագահությունը փոխանցվել է Հայաստանին![]() 11 հոկտեմբերի 2018 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին: ՀՀ-ն կազմակերպությունում կնախագահի 2 տարի: Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար, այդ թվում՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոն, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, Լիբանանի նախագահ Միշել Աունը, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդը և այլոք: Գագաթնաժողովի բացման իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար, շնորհավորել է Հայաստանին «գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար»: Ընդգծելով, որ այսօր տեսանելի են աշխարհով մեկ տեղի ունեցող հսկայական փոփոխություններ՝ Մակրոնը միևնույն ժամանակ ասել է, որ՝ աշխարհի իրավիճակն այսօր խաթարված է ստերով, ատելության քարոզով։ «Այն կանոնները, որոնց շուրջ մենք կարողացել ենք համախմվել վերջին տասնամյակներին այլևս չեն գործում: Մարդու արժանապատվությամբ, կին-տղամարդ իրավահավասարության, այս բոլոր հարցերը հարձակման են ենթարկվում բոլոր մայրցամաքներում: Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծել բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ», - ասել է Մակրոնը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |