IRI. Փաշինյանի վարկանիշը 91% է![]() 11 հոկտեմբերի 2018 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպության իրականացրած հարցման համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 91% է: Երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է՝ 69%, երրորդը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 68%: Ամենացածր վարկանիշն ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որին նախորդում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հարցմանը մասնակցածների 32%-ը Փաշինյանի կառավարությունից առաջին հերթին ակնկալում են նոր աշխատատեղերի ստեղծում, 22%-ը՝ պայքար կոռուպցիայի դեմ, 24%-ը՝ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, իսկ 14%-ը՝ երկրի անվտանգության ամրապնդում: Մարդիկ դժգոհ են Փաշինյանի նշանակումներից, դրանց բացասական է վերաբերվել հարցվածների 49%-ը,24%-ը դժգոհ է քաղաքական անկայությունից, և միայն 15%-ը՝ տնտեսական ճգնաժամից: Հարցմանը մասնակցել է Հայաստանում մշտական բնակություն ունեցող 1200 չափահաս մարդ: Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամետի Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ընթերցեք նաև՝ «Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |