Կարեն Մարգարյանը` պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն![]() 12 հոկտեմբերի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին ոսկե մեդալն է գրանցվել Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան Oլիմպիական խաղերում։ Չեմպիոնի պատվին է արժանացել հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։ Նա պոկել է 141կգ, հրել 168 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար և նվաճելով չեմպիոնի կոչումը։ Կարեն Մարգարյանը 17 տարեկան է, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն է, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: Հոկտեմբերի 12-ին մրցագորգ կելնի հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60կգ)։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |