Վարչապետը հանդիպել է Շվեյցարիայի, Էստոնիայի նախագահներին, Քվեբեկի վարչապետին և Վիետնամի փոխվարչապետին![]() 12 հոկտեմբերի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին: Շվեյցարիայի նախագահը, Էստոնիայի նախագահը, Քվեբեկի ընտրված վարչապետը և Վիետնամի փոխվարչապետը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ֆրանկոֆոն երկրների համար այս կարևոր գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առիթով և ընդգծել, որ տպավորված են միջոցառումների կազմակերպվածությամբ և քննարկումների ընթացքով: Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |