Հարցում. Ում կընտրեն և ում երբեք չեն ընտրի ՀՀ քաղաքացիները ԱԺ արտահերթին12 հոկտեմբերի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպության՝ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրականացրած հարցմանը մասնակցածների 77%-ը պատրաստ է քվեարկել ԵԼՔ դաշինքի (դաշինքը բաղկացած է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից) օգտին։ Նրանցից 66%-ը դաշինքի օգտին կքվեարկի առաջին հնարավորության, իսկ 11%-ը՝ երկրորդ հնարավորության դեպքում։ «Ծառուկյան» դաշինքի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների 13%-ը, «Հանրապետական» կուսակցությանը՝ 4%-ը, «Հ.Յ.Դաշնակցությանը»՝ 2%-ը։ Մոտ մեկական տոկոս ձայն ունեն «Հայաստանի կոմունիստական», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները։ Հարցվածների 61%-ը երբեք իր ձայնը չի տա «Հանրապետական» կուսակցությանը, 15%-ը՝ «Օրինաց երկիր» կուսակցությանը, ևս 15%-ը՝ «Հայ ազգային կոնգրեսին», 13%-ը՝ «Հ.Յ.Դաշնակցությանը», 7%-ը՝ «Բարգավաճ Հայաստանին» և ընդամենը 4%-ը՝ ԵԼՔ դաշինքին։ Հարցմանը մասնակցել է Հայաստանում մշտական բնակություն ունեցող 1200 չափահաս մարդ: Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամետի Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ընթերցեք նաև՝Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել, Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ավելի շատ ձեռնարկություններ են գրանցվում, Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |