€2,12 մլն՝ Ֆրանկոֆոնիայի և «Երևան 2800»-ի համերգային միջոցառումների իրականացմանը![]() 12 հոկտեմբերի 2018 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի և «Երևան 2800»-ի միայն համերգային միջացառումների կազմակերպման համար ապրիլի 14-ին ՀՀ կառավարության և ֆրանսիական «Աժանս պյուբլիկս-գրուպ» ընկերության հետ կնքվել է €2,12 մլն-ի պայմանագիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։ «Այս երկու ուղղությունով աշխատանքների համար կնքված ընդհանուր պայմանագրային գումարը կազմում է €2,12 մլն։ Իհարկե գագաթնաժողովի վրա ծախսված գումարները շատ ավելին են, մասնավորապես՝ հյուրանոցներ, վրաններ և այլն։ Ավելին, դրանք հիմնականում իրականացվել են մեկ անձի հիմքով», - գրել է Մանուկյանը։ Մինչդեռ, ըստ գերմանական Deutsche Welle-ի, գագաթնաժողովի բոլոր միջացառումների իրականացմանը հատկացվել է մոտ €2 մլն։ Այդ գումարը տրվել է ինչպես ՀՀ պետական բյուջեից, այնպես էլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և այլ գործընկերների կողմից։ Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |