Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը Երևանում կկայանա հոկտեմբերի 13-ին![]() 12 հոկտեմբերի 2018 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Այդ մասին հայտնում է Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովըն։ «Արայիկ Խանդոյանի դին հոկտեմբերի 13-ին նրա հայրենի Ծաղկահովիտ գյուղից կտեղափոխվի Երևան, որտեղ նույն օրը ժամը 17:30-22:30 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 14-ին ժամը 13:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը: Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը», մահացել է հոկտեմբերի 9-ին սրտի կաթվածից: Նա կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Միայն 2 տարի անց դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել Խանդոյանի խափանման միջոց կալանքը: Խանդոյանը Արցախյան պատերազմի մասնակից է, ազատամարտիկ, պարգևատրվել է Արցախի և ՀՀ «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից հրաժարվել էր՝ ի նշան բողոքի ընդդեմ Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականության: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |