Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Նալբանդյանին13 հոկտեմբերի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար: Վարչապետը նշել է, որ գագաթնաժողովն անցել է բարձր մակարդակով՝ հիշեցնելով, որ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը կայացվել էր դեռևս 2016-ին՝ Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում կայացած գագաթնաժողովում: «Գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Հատուկ շնորհակալություն Էդվարդ Նալբանդյանին այդ ջանքերի համար»,-ասել է Փաշինյանը: Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկացն, որոնք մասնակցել են գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանին, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին, ինչպես նաև պետական արարողակարգի ծառայության ղեկավար Լևոն Մինասյանին և նրա ամբողջ թիմին, արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր երկրի դեսպան, ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին: Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար ոստիկանությանը և կամավորներին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովի բացման խոսքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս շնորհակալություն էր հայտնել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին «քանի որ իրոք նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունն ու նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու որոշումը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |