ՀՔԾ պետ. Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքը Մարտի 1-ի հետ կապ չունի

ՀՔԾ պետ. Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքը Մարտի 1-ի հետ կապ չունի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՔԾ պետն ասել է, որ փորձաքննությունն այդ մասով ավարտվել է և հայտնի է դարձել, որ «համընկնումներ չկան», հայտնում է Aysor.am-ը։

«Փորձաքննությունն ավարտվել է, և Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան», - ասաց Խաչատրյանը։

Մինչդեռ օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` ըստ եղած վարկածի՝ Աբրահամյանների մոտ հայտնաբերված զենքն ու զինամթերքը, հնարավոր է, օգտագործվել է Երևանում 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ: Այս գործով կալանավորվել էր Հովիկ Աբրահամյանի եղբայրը և նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---