Երևանի նորընտիր քաղաքապետը երդվել է (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Արարողությանը ներկա են ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, նախարարներ, ուժային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Ավելի վաղ՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններում «Իմ քայլը» դաշնիքը ստացել էր ձայների ավելի քան 81%-ը։ Ավագանու թեկնածուների ուցակը գլխավորող Հայկ Մարությանն օրենքի ուժով դարձել է Երևանի քաղաքապետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |