Նախիջեւանում հայկական գերեզմանոցի եւ խաչքարերի ոչնչացումը միջնադարյա բարբարոսություն է

PanARMENIAN.Net - «Նախիջեւանում Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի եւ խաչքարերի ոչնչացումը միջնադարյա բարբարոսություն է եւ հանցագործություն համաշխարհային մշակույթի առջեւ: Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել ամբողջական տեղեկատվությունն այդ մասին»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը մշտապես խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը, որը կոչված է ուսումնասիրել պատմամշակութային հուշարձանների հետ կապված իրավիճակը: «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բազմիցս են հայտարարել, որ մենք բան չունենք թաքցնելու եւ պատրաստ ենք ընդունել ՅՈՒՍԵԿՕ-ի առաքելությանը: Սակայն Ադրբեջանը միշտ դեմ է»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Հին Ջուղայի հայկական գերեզմանոցը ոչնչացվեց ադրբեջանցի զինծառայողների կողմից 2005 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ ոչնչացվեցին այն 10 000 խաչքարերից, որ եղել են գերզմանոցում, կանգուն մնացած 3500 խաչքարերը: Ներկայումս գերեզմանոցը վերածվել է ռազմական պոլիգոնի:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---