ՀՀ-ում դատավորի միջին թոշակը 12,5 անգամ մեծ է 35 տարվա ստաժ ունեցողի թոշակից![]() 15 հոկտեմբերի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ է ստանում 638 անձ, կենսաթոշակի միջին չափը 344,000 դրամ է: Առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակի միջին չափն ավելի բարձր է, մասնավորապես` Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակի միջին չափը կազմում է 670,000 դրամ, դատավորներինը` 522,000 դրամ, դատախազներինը` 384,000 դրամ, քննչական ծառայության ծառայողներինը` 441,000 դրամ: Աշխատանքային կենսաթոշակների միջին չափը, 35 տարվա ստաժի առկայության դեպքում կազմում է 41,625 դրամ, իսկ մոտ 17,000 կենսաթոշակառու ստանում է պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կենսաթոշակ: Ստացվում է, որ Հայաստանում դատավորի թոշակի միջին չափը 12,5 անգամ մեծ է 35 տարվա ստաժ ունեցողի թոշակից: Գործող կառավարությունն իրավական ակտերի նախգծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել վերոհիշյալ օրենքի փոփոխության նախագիծը, որն առաջարկում է կենսաթոշակ ստացող պաշտոնատար անձանց համար սահմանել կենսաթոշակի առավելագույն չափ` մեղմելու կենսաթոշակների չափերի մեծ անհամաչափությունը: Նախ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ, որը սահմանելու լիազորությունը վերապահվելու է Հայաստանի կառավարությանը։ Ընթերցեք նաև՝ Նվազագույնից մինչև նախագահական. Ով ինչքան թոշակ է ստանում Հայաստանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |