«Գահերի խաղի» աստղը կարող է հաջորդ Բոնդը դառնալ![]() 15 հոկտեմբերի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդացի դերասան Ռիչարդ Մեդդենը, որը հայտնի է Ռոբ Սթարքի դերակատարմամբ «Գահերի խաղը» սերիալում, կարող է նոր Ջեյմս Բոնդը դառնալ: Դերասանը հայտնվել է լրտեսական ֆիլմաշարի պրոդյուսերների ուշադրության կենտրոնում բրիտանական «Թիկնապահը» սերիալում մասնակցությունից հետո: Պրոդյուսերները մտադիր են առաջիկայում հանդիպել Մեդդենի հետ, գրում է Gazeta.ru-ն: 2020-ի փետրվարին էկրան կբարձրանա Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմը, որտեղ Դենիել Քրեյգը վերջին անգամ կկատարի աշխարհի ամենահայտնի գաղտնի գործակալի դերը: Ռիչարդ Մեդդենը համաշխարհային ճանաչում ստացավ «Գահերի խաղը» սերիալի շնորհիվ, որտեղ գլխավոր դերերից մեկն էր կատարում առաջին 3 եթերաշրջանում, սակայն նրա մարմնավորած կերպարը դավադրաբար սպանվեց Կարմիր հարսանիքի ժամանակ: Ճանաչում ստանալով՝ Մեդդենը սկսեց ակտիվ նկարահանվել և արդեն 2015-ին գլխավոր դերը կատարեց բրիտանացի դասական Դևիդ Լոուրենսի «Տիկին Չաթերլեյի սիրեկանը» էկրանավորման մեջ: Մեկ տարի անց դերասանը հրավիրվեց Կոզիմո Մեդիչիի դերին հայտնի «Մեդիչիներ. Ֆլորենցիայի տիրակալները» սերիալում: Հետո Մեդդենը խաղաց բարձր գնահատական ստացած «Ֆիլիպ Կ. Դիկի էլեկտրական երազներում»: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |