Հոկտեմբերի 16-ին գործադիրի արտահերթ նիստ կա. Ակնկալվում է՝ Փաշինյանը հրաժարական կտա![]() 15 հոկտեմբերի 2018 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ, հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով մտադիր է հրաժարական տալ: Նա մասնավորապես նշել էլ, որ հրաժարական կտա հոկտեմբերի16-ին, և ըստ մոտավոր հաշվարկների ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Փաշինյանը հուշագիր է ստորագրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որով վերջինիս գլխավորած խմբակցությունը պարտավորվում է իր հրաժարականից հետո չառաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու, երկու անգամ անընդմեջ դեմ քվեարկել որևէ այլ ուժի կողմից ներկայացված թեկնածուին, ինչից հետո ԱԺ-ն կլուծարվի օրենքի ուժով: ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբեր ամսին անցկացնելու և վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին են հայտարարել նաև «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած ավելի քան քսան պատագամավոր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |