Արտո Թունջբոյաջյանը պատրաստ է դառնալ «Հայաստան» հիմնադրամի դեսպանը սփյուռքում15 հոկտեմբերի 2018 - 16:54 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամում հոկտեմբերի 15-ին հյուրընկալվել էր Արտո Թունջբոյաջյանին: Հայտնի երաժիշտն իրեն համարում է համահայկական ընտանիքի մասը և պատրաստ է դառնալ հիմնադրամի դեսպանը սփյուռքում՝ այդպիսով իսկ նպաստելով ազգային համախմբման գաղափարի տարածմանը: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Թունջբոյաջյանին ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նա նաև վստահեցրել է,որ հիմնադրամն աշխատելու է առավել բաց ու արդյունավետ՝բարձրացնելով հանրության վստահությունը: Թունջբոյաջյանն առաջարկել է ներգրավել նաև սփյուռքի պատանիներին և երիտասարդներին ու hիմնադրամը դարձնել նորարար գաղափարների գեներատոր և ընդլայնել ծրագրերը էկո տուրիզմի, բժշկության և մշակույթի ոլորտներում: Նա կարևորել է նաև Ստեղծարար կենտրոնների ստեղծումը: Զրույցի ժամանակ ընդգծվել է, որ Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնելու նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի սթարթափներին: Իր 26 տարվա գործունեության ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել է ավելի քան 350 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր Հայաստանում և Արցախում, 1100-ից ավելի խոշոր ծրագիր հայկական երկու հանրապետություններում: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի 700 000 նվիրատու Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |