ՀՀ-ն կարողացել է չեղարկել Իրանում Արցախի վերաբերյալ հակահայկական համաժողովը

ՀՀ-ն կարողացել է չեղարկել Իրանում Արցախի վերաբերյալ հակահայկական   համաժողովը

PanARMENIAN.Net - Իրանական Զանջան քաղաքում հոկտեմբերի 13-ին նախատեսված «Ղարաբաղն իսլամական տարածք է» խորագրով հակահայկական համաժողովը չեղարկվել է ՀՀ արտգործնախարարության և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համատեղ ջանքերով, հայտնում է «Ա1+»-ը:

Հայկական կողմը իր մտահոգությունները փոխանցել է իրանական կողմին, որից հետո հայտնի է դարձել, որ միջոցառումը չեղարկվել է: Համաժողովին մասնակցելու էին մի շարք երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի, Վրաստանի և Լիբանանի ծայրահեղ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի իրանական կողմի կազմակերպիչները ներկայացնում էին պետական և կրոնական շրջանակներ:

Նպատակը աշխարհի մահմեդական ադրբեջանցիներին համախմբելն էր Ղարաբաղի ազատագրման գաղափարի շուրջ, ճանաչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ իսլամական երկրների մասնակցությունը և տեսակետներ արտահայտելու իրավունքը:

Հայտարարվել էր, որ համաժողովին մասնակցելու էին «Ղարաբաղի իսլամական ինքնապաշտպանական շարժումը», Ադրբեջանի «Լեռնային Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», «Նահատակ Մոնթազերիի» միջազգային խումբը, «Քորդեստանի» («Թարիղաթ») գիտական աշխատողների ասոցիացիան, Զանջանի համալսարանի Իսլամական ուսանողների ասոցիացիան և այլն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---