Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ կնշանակվի![]() 16 հոկտեմբերի 2018 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: Դավիթ Գևորգյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |