Foreign Policy. Փաշինյանը մտադիր է արմատախիլ անել կոռուպցիան, բայց նախորդ ռեժիմը չի հանձնվում16 հոկտեմբերի 2018 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագիրն անդրադարձել է Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ներքաղաքական զարգացումներին: «Հայաստանի հետհեղափոխական խնջույքն ավարտված է» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ երկրի նոր կառավարությունը մտադիր է արմատախիլ անել կոռուպցիան, բայց նախորդ ռեժիմն առանց պայաքարի չի հանձնվում: Անդրադարձ է կատարվում Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներին և ձերբակալություններին՝ այդ թվում գեներալ Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերին: «Փաշինյանն արել է ավելին քան նավակը ճոճելն է. նա երդվել է վերաձևել Հայաստանի կոռումպացված սոցիալ-քաղաքական ամբողջ համակարգը: Հարցն այն է, թե արդյոք երկրի նախկին ռեժիմը կհեռանա առանց պայքարի», - գրում է ամսագիրը՝ անդրադառնալով նաև հոկտեմբերի 2-ին Փաշինյանի կոչով խորհրդարանի շենքի մոտ հրավիրված բազմահազարանոց հանրահավաքին: Ըստ պարբերականի, Փաշինյանի նախաձեռնած արտահերթ ընտրությունները լուրջ մտավախություն են առաջացրել «Հայաստանի Հանրապետական կուսակցության» մոտ, քանի որ վերջինս «կորցնում է վերահսկողությունը օրենսդիր մարմնի նկատմամբ»: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |