Հունան Պողոսյան. Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ![]() 16 հոկտեմբերի 2018 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխոստիկանապես, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը «նոր Հայաստանի կողմնակիցն է»: «Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ և ամեն ինչ անելու եմ, որ նոր Հայաստանի համար լավ լինի: Առաջնային խնդիրներ կան, պլաններ կան, բոլորն իրագործելու ենք: Փոխվստահության մթնոլորտ պետք է ստեղծվի, որ ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը», - ասել է նա՝ հավելելով, որ իր հրաժարականից հետո կառավարությունից սպասումներ ունեցել է: Հունան Պողոսյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |