Արցախ այցելած ՌԴ հայտնի կանայք հայտնվել են «Բաքվի սև ցուցակում»![]() 16 հոկտեմբերի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» է ընդգրկել վերջերս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով Արցախ այցելած ՌԴ հայտնի կանանց: «Սև ցուցակում» են հայտնվել ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան, գրող Լյուդմիլա Ուլիցկայան և Հոսփիսների օգնության «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Անցանկալի անձանց ցուցակում Ադրբեջանն ընդգրկել է նաև «Կամավորներ՝ ի օժանդակություն որբ երեխաների» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Ալշանսկայային, լրագրողներ Կատերինա Գորդեևային և Կիրա Ալտմանին, գրում է ՏԱՍՍ-ը: Ուլիցկայան, Ֆեդերմեսսերը, Ժուրովան և այլոք այցելել են Արցախ հոկտեմբերի սկզբին «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի շրջանակում, որը նախաձեռնել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |