ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանում չի անցկացվի

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանում չի անցկացվի

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը պետք է կայանար Երևանում հոկտեմբերի վերջում, կանցկացվի Մոսկվայում՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

«Մենք որոշել ենք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը տեղափոխել Մոսկվա: Այդ մասին Պետդումայի խորհրդում հայտարարել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Դա որոշվել է անել այն պատճառով, որ հոկտեմբերի վերջին ՀՀ Ազգային ժողովը լուծարվելու է...Հավանաբար, խորհրդարանն այնտեղ միևնույն է կկատարի իր պարտականությունները մինչ նոր ընտրությունները: Սակայն, եթե հանգամանքներն այնպես դասավորվեն, ինչպես հիմա, ապա ո՞ւմ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Պաշտոնակատա՞ր պատգամավորների: Դա անտրամաբանական է, ճիշտ չէ»,-ասել է Կալաշնիկովը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասը կողմ արտահայտվեց դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Դրա համար վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ խորհրդարանը 2 անգամ չպետք է նոր վարչապետ նշանակի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---