Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա հոկտեմբերի 16-ի երեկոյան![]() 16 հոկտեմբերի 2018 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ի երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին Փաշինյանն ասել է կառավարության արտահերթ նիստում: «Այսօր Հայաստանի համար նոր պատմական փուլ է սկսվում, որի արդյունքում մենք պետք է ավարտին հասցնենք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Այսօր երեկոյան ես հանդես կգամ հայտարարությամբ»,-ասել է Փաշինյանը: Ակնկալվում է, որ Փաշինյանը կհայտարարի իր հրաժարականի մասին ՀՀ վարչապետի պաշտոնից: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնեց, որ մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական է տալու: Նա նաև հայտնել էր, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին, 1-2 օրվա տարբերությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |