Էրդողանը հերթական անգամ հայտարարել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի աջակցության մասին Ղարաբաղի հակամարտությունում 4 հունիսի 2008 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջեւանում հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են կատարել, որում ընդգծվել է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը: Իլհամ Ալիեւի պնդման համաձայն, առանց տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թոււրքիայի մասնակցության չի կարող իրականացվել որեւէ նախագիծ: Իր հերթին, Էրդողանը ասել է, որ դա իր առաջին այցելությունն է Նախիջեւան, եւ որ նա այդ այցելությանը մեծ նշանակություն է տալիս. «Նման հանդիպման անցկացումը Նախիջեւանում հանդիսանում է ուղերձ աշխարհին եւ տարածաշրջանին: Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են բոլոր հարցերով: Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանի դիրքորոշոմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: ՄԱԿ-ում ընդունված բանաձեւը եւս մեկ անգամ ցուցադրել է, որ Ադրբեջանը ճիշտ ուղու վրա է գտնվում»,- նշել է թուրք վարչապետը: Նա նաեւ ասել է, որ հուլիսին կայանալու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի կառուցման սկիզբն ազդարարող արարողությունը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |