Զոհրաբյան. Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի (վիդեո)![]() PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող հրաժարականին, ասել է, որ որևէ քաղաքական ուժ «ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նա համոզմունք է հայտնել, որ որևէ արտակարգ իրավիճակ չի լինի՝ վարչապետը հրաժարական կտա, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, և խորհրդարանը կլուծարվի: «Երկու շաբաթը հանգիստ, խաղաղ, անաղմուկ կանցնեն, և մենք կթևակոխենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման փուլ», - ասել է Զոհրաբյանը՝ ևս մեկ անգամ բացառելով, որ որևէ ուժ վարչապետի թեկնածու կառաջադրի: Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, որից հետո, համաձայն իր ծրագրի, ԱԺ-ն երկու անգամ չի ընտրի վարչապետ և կլուծարվի: Դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: Ավելի վաղ, «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած մոտ քսան պատգամավոր հայտարարեց, որ կողմ են ԱԺ լուծարմանը և դեկտեմբերի արտահերթ ընտրություններին: Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն էլ հուշագիր ստորագրեց Փաշինյանի հետ, որով պարտավորվում են չառաջադրել վարչապետի թեկնածու և չաջակցել որևէ այլ ուժի առաջադրած վարչապետի թեկնածուին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |