Շարմազանով. «ՀՀԿ-ից թռած արյունոտ ձեռքերով թալանչիները թող մտածեն»![]() 16 հոկտեմբերի 2018 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Էդուար Շարմազանովը, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, նշել է՝ ովքեր, որ «թալանել են, ձեռքերը արյունոտ են, կոռուպցիայի մեջ են ու «Հանրապետականից» թռել են, թող իրենք մտածեն», հայտնում է ShantNews.am-ը: «Մենք իշխանություն եղած ժամանակ ոչ կոռուպցիայի, ոչ թալանի ու ոչ էլ որևէ բանի մեջ ենք եղել, և հիմա առավել ևս: Ինչպես, որ ժամանակին ՀՀՇ-ից թռան, էդպես էլ հիմա «Հանրապետականից» են գնում: Աստված իրենց հետ, ով որ գնա՝ բարով գնա: Ես որևէ մեկին գնահատական չեմ տալիս»,- ասել է Շարմազանովը: ԱԺ այգին բացելու և աշխատանքի գնալու վերաբերյալ Շարմազանովը նշել է, որ փողոցով շատ հանգիստ քայլում է և «ոչ մի անգամ խնդիրներ չի ունեցել աշխատանքի գնալու ու տուն վերադառնալու ճանապարհին»: Ավելի վաղ «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած մոտ քսան պատգամավոր հայտարարեց, որ կողմ են ԱԺ լուծարմանը և դեկտեմբերի արտահերթ ընտրություններին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |