ՊԵԿ նախագահ. Եկամտահարկի նվազեցումը, հավանաբար, հունվարի 1-ից ուշ ուժի մեջ մտնի![]() 16 հոկտեմբերի 2018 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահԴավիթ Անանյանըկառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հարկային օրենսգրքի փոփոխությունները, հնարավոր է, ոչ թե հունվարի 1-ից ուժի մեջ մտնեն, այլ մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից: «Քաղաքական գործընթացներն այնպիսի սրընթաց փոփոխությունների հանգեցրեցին, որ, այո՛, հնարավոր է՝ մենք հունվարի 1-ից փոփոխություն չունենանք, այլ ունենանք հուլիսի 1-ից», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Դավիթ Անանյանն ընդգծել է՝ եկամտային հարկի, ընդհանրապես, հարկային բեռի նվազեցման հետ կապված կառավարության դիրքորոշումը հստակ է։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ կառավարությունը մտադիր է հունվարի 1-ից ուժի մեջ դնել Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսին հայտարարել էր, որ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, ինչը ենթադրում է հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |