Բեջանյանների ընտանիքը կազատվի հակառակորդի կրակոցներից վնասված վագոն-տնակից16 հոկտեմբերի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Կոթիում բնակվող Բեջանյանների ընտանիքը մինչև տարեվերջ կազատվի երկաթյա վագոն-տնակից ու դրա հետ կապված ծանր հիշողություններից: Իսկ դրանք բավականին շատ են և տխուր: 55-ամյա Բաբկենի կյանքի մեծ մասը մետաղյա վագոնում է անցել: Երեք զավակների ու կնոջ հետ ստիպված է եղել դիմանալ ոչ միայն կացարանի անհարմարությանը, այլև հակառակորդի՝ տարիներ շարունակ չփոխվող ձեռագրին՝ հրետակոծությանը: Դրանցից ժամանակին հրաշքով է փրկվել օրորոցում պառկած մանկահասակ աղջիկը, ով հայրական տուն համարվող երկաթյա կացարանին հրաժեշտ է տվել ամուսնանալուց հետո միայն: Սահմանապահ Կոթիում կրակոցների ձայնը, ցավոք սովորական է դարձել: Բեջանյանների վագոն-տնակի մետաղյա պատերին բացված բազմաթիվ անցքերն այդ ամենի լուռ վավերագրողն են եղել: Ընտանիքի մայրը՝ Նունեն, կրած ապրումների և ծանր հոգսերի դիմաց հատուցել է առողջության կորստով: Այժմ փոքր-ինչ հանգիստ է Հայաստանից դուրս բնակվող դստեր համար, բայց կարոտում է նրան: Որդիներին՝ 30-ամյա Գարիկին և գրեթե հասակակից Գուրգենին ուզում է տեսնել հոր կողքին՝ ամուր թիկունք դարձած, նոր ընտանիք կազմավորած, բայց՝ ապահով տանիքի տակ: Նրանց ամուսնության հարցն անգամ չի քննարկվում՝ պայմանների բացակայության պատճառով: Բեջանյանների ապրուստի միջոցը հողագործությունն է, սակայն հակառակորդի նշանառության տակ այն ոչ միայն վտանգավոր է, այլև եկամտաբեր չէ: Տուն կառուցելու միտքն ընտանիքի հորը հանգիստ չի թողել, սակայն նրան չի հաջողվել գոնե մասամբ լուծել խնդիրը: Երազանքը մեկն է. քարե տուն ունենալը: «Կյանքիս մեծ մասն անցել է…երկաթե վագոնում հանգիստ քնել չեմ կարողացել: Ուզում եմ, որ տղաներս չանցնեն էդ ամենի միջով և երբ ամուսնանան, մտածեն ոչ թե հոգսերի կամ երկրից հեռանալու, այլ զավակներ ունենալու և գյուղը շենացնելու մասին: Չգիտեմ ինչու, բայց մտածում եմ, որ մի բարի դուռ էլ մեզ համար կբացվի»,- ասել է ընտանիքի հայրը՝ Բաբկենը: Բեջանյանների ընտանիքին աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով ավելի քան տասնամյա գործընկեր դարձած կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Կողմերն սկսել են քայլեր ձեռնարկել՝ մինչև տարեվերջ Բեջանյանների երազանքն իրականացնելու ուղղությամբ, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |