Համաշխարհային խափանում Youtube-ում. Գլխավոր էջի տեսանյութերը չեն երևացել17 հոկտեմբերի 2018 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհի օգտատերերը խնդիրներ են ունեցել խոշորագույն տեսահոսթինգ Youtube-ի, ինչպես նաև Youtube TV-ի և Youtube Music-ի հասանելիության հետ: Այդ մասին հայտնել է ծառայության թիմը: «Մենք աշխատում ենք խնդիրը շտկելու վրա և անպայման կհայտնենք, հենց որ ուղղենք»,-ասվում է մշակողների հայտարարության մեջ: Թե հատկապես ինչ խնդրի մասին է խոսքը, չի հստակեցվում, գրում է «Վեդոմոստին»: Ըստ Downdetector կայքի, խափանումը սկսվել է հոկտեմբերի 17-ին Երևանի ժամանակով մոտ 05:00-ին: Youtube-ի գլխավոր էջում տեսանյութ չի արտացոլվել ցանկացած սարքից: Մոտ 06:40-ին հաղորդագրություններ հայտնվեցին տեսածառայության աշխատանքի վերականգնման մասին: Այսքան մեծ խափանումները տեսածառայությունում բավականին հազվադեպ են լինում: Վերջին անգամ մեծ խափանում էր եղել հունիսի կեսին, իսկ մինչ այդ 2018-ի ապրիլին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |