Կանադայում սկսել են օրինական մարիխուանա վաճառել բոլոր ցանկացողներին17 հոկտեմբերի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Կանադայում հոկտեմբերի 17-ից սկսել են օրինական հիմունքներով մարիխուանա վաճառել բոլոր մարդկանց՝ ոչ թե բժշկի դեղատոմսով, այլ լիցքաթափվելու նպատակով: Առաջինը վաճառքը սկսել են հատուկ արտոնագրեր ունեցող խանութները կանադական Նյուֆաունդլենդ և Լաբրադոր գավառներում: Նշվում է, որ մարիխուանա գնել ցանկացողները սպասում էին վաճառքի մեկնարկին տեղական ժամանակով 20:00-ից մինչև կեսգիշեր, գրում է «Ինտերֆաքսը» CBC հեռուստաալիքի վրա հղումով: Հոկտեմբերի 17-ից Կանադայում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումն ու գնումը լիցքաթափման նպատակով՝ այսինքն խոսքը հոգեակտիվ նյութերի ընդունման մասին է, անկախ բժշկական ցուցումից, հաճույքի կամ այլ նպատակով: Համապատասխան օրենքը հավանություն էր ստացել 2018-ի ամռանը: Ըստ օրենսդրության, Կանադայի բնակիչներն իրավունք ունեն գնել և պահել մինչև 30 գ մարիխուանա առանց որևէ տեղեկանքի կամ դեղատոմսի: Կանադացիներին նաև թույլատրվում է աճեցնել համապատասխան բույսն իրենց տանը, բայց 4 թփից ոչ ավելի: 18-ից փոքր անձանց մարիխուանայի վաճառքն արգելված է: Կանադայի իշխանությունը բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործումը թույլատրել էր դեռևս 2001-ին: Այս պահի դրությամբ լիցքաթափման նպատակով մարիխուանայի օգտագործումն օրինականացված է նաև ԱՄՆ 9 նահանգում, ինչպես նաև Կոլումբիա դաշնային շրջանում: Սակայն 4 այլ նահանգի օրենքներն արգելում են թմրանյութ պարունակող բույսի ցանկացած կիրառում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |