Կոստանյան. Սարգսյանը հարգանքով է ընդունել իմ որոշումը![]() 17 հոկտեմբերի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը վստահեցրել է՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին աջակցելով՝ չի դավաճանում իր սկզբունքներին և որ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը «հարգանքով է ընդունել իր որոշումը», հայտնում է «Հայկական ժամանակը»: «Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը և միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը։ Ինչ վերաբերում է ֆրակցիայի հետ հակասություն ունենալուն, մեր ֆրակցիան էլ նույն օրը հայտարարություն տարածեց, էդտեղ որտե՞ղ հակասություն տեսաք։ Ես եղել եմ թիմի անդամ և մնում եմ թիմի անդամ»,- ասել է Գևորգ Կոստանյանը։ Ավելի վաղ Կոստանյանն իր աջակցություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելկու որոշմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |