Ահաբեկչություն Ղրիմում. 18 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ տուժել17 հոկտեմբերի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել: 18 մարդ է զոհվել, ևս 50-ը տուժել է: 20 մարդ հոսպիտալացվել է Պյատիգորսկի հիվանդանոց միջին ծանրության վնասվածքներով: ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտարարել է, որ քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է:Պայթյունի պատճառը պայթուցիկ սարքն է եղել: Այդ մասին հայտնել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պայթյունից բացի լսվել են նաև կրակոցներ, ըստ «Մեշ» ալիքի հրապարակած լուսանկարի կրակողը մոտ 15 տարեկան տղա է: Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կերչում քոլեջի վրա հարձակման կազմակերպիչն ինքնասպան է եղել: Ըստ քննչական կոմիտեի, դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Կասկածյալի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում: Նրա գործողությունների դրդապատճառներն ուսումնասիրվում են: Զոհվածների մեծ մասը դեռահասներ են: Կերչում եռօրյա սուգ կհայտարարվի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |