Նախարար. Թումոյի արտահանումը կրթական ոլորտում ՀՀ լավագույն ցուցանիշներից մեկն է17 հոկտեմբերի 2018 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել Թումո Փարիզի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Forum des Image կենտրոնի նախագահ Մարկ Տեսսիեն, Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Թումոյի հիմնադիր Սեմ և Սիլվա Սիմոնյանները, տնօրեն Մարի Լու Փափազյանը, Հայաստանի ու միջազգային հարթակների պատվավոր այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես է եկել Forum des Images կենտրոնի նախագահ Մարկ Տեսսիեն` նշելով, որ Թումո Փարիզը կդառնա Forum des Images-ի հենասյուներից մեկը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին և իր շնորհակալության խոսքը հայտնել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` նշելով, որ Թումո Փարիզի փորձը վարակիչ է եվրոպական մյուս երկրների համար, որոնք նույնպես ցանկություն են հայտնել ունենալ Թումո կենտրոններ. «Իրականում պատմական իրադարձություն է տեղի ունենում: Թումոյի արտահանումը Հայաստանից կրթական ոլորտում մեր լավագույն ցուցանիշներից մեկն է»: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է. «Ուզում եմ բացատրել իմ երջանկությունը, քանի որ իմ երեխան էլ է Երևանում այցելում Թումո կենտրոն, և ես գիտեմ, թե ինչքան օգուտ է դա նրա համար, ինչքան է նա սովորում ու ինչքան երջանիկ է նա այնտեղ: Եվ ես էլ երջանիկ եմ, որ այսուհետ Փարիզի պատանիները ևս զգալու են այդ երջանկությունը»: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ողջունել է հյուրերին. «Կեցցե՛ Թումոն: Ցանկանում եմ այստեղ ներկա պատանիներին մաղթել, որ համարձակ լինեն ու ապագայի մասին մտածեն մարդասիրաբար և առանց սահմանափակումների»: Որից հետո Թումո կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը կիսվել է Թումոյի առաքելության գլխավոր սկզբունքներից մեկով. «Սա այն էներգիայի աղբյուրն է, բարի կամքի, լավատեսության ու վստահության այն համադրությունը, որը մենք ցանկանում ենք փոխանցել մեր պատանիներին: Բավական է մեկ անգամ ընկնել կախարդական կաթսայի մեջ փոքր ժամանակ, ու ստեղծարար էներգիայի չափաբաժինը կհերիքի ողջ կյանքի համար և կդարձնի անհաղթելի»: Բացման արարողության ընթացքում գործի են դրվել Թումո Փարիզի համար նախագծված «թռչող» թումոբիլները, որոնք նախագծվել են Թումոյի ճարտարապետ Բեռնար Խուրիի կողմից: Կենտրոնով շրջայց անցկացնելուց հետո հյուրերը հնարավորություն են ունեցել փորձարկելու թռչող թումոբիլները և ծանոթանալու Թումոյի կրթական ծրագրին: Թումո Փարիզը անվճար արտադպրոցական կրթություն է ապահովում ավելի քան 1500 ուսանողի: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին և թարգմանվել է ֆրանսերեն: Փարիզը Թումոյի առաջին միջազգային հասցեն է: Հաջորդ կենտրոնի` Թումո Բեյրութի բացումը տեղի կունենա 2018-ի նոյեմբերին: Աշխատանքներ են տարվում նաև այլ քաղաքներում կենտրոններ բացելու շուրջ: Թումոյի միջազգային ընդլայնումը հնարավորություն է տալիս առավելագույնս իրականացնելու կենտրոնի գլխավոր առաքելությունը, որն է Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնել իր անվճար արտադպրոցական ծրագիրը: Գալիք տարվա ընթացքում Հայաստանում գործող 4 կենտրոններին կգումարվեն ևս երկուսը` Թումո Կողբն ու Մասիսը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |