Քոչարյանը մտադիր է որպես տուժող ներգրավվել հայտնի գաղտնալսման գործին![]() 17 հոկտեմբերի 2018 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ, հայտնում է «Հայկական ժամանակը»: Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել է, որ գաղտնալսումն անմիջականերոն վերաբերում է Քոչարյանին: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Քոչարյանի ազատությունն «ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունները»: Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր և ՀՔԾ պետ Արթուր Խաչատրյանը հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուն հայտնի է, և որ նա Հայաստանից է և հանրությանը հայտնի անձ: Ավելի վաղ համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտանլսման ձայնագրությունը, որտեղ զրուցակիցները քննարկում էին Մարտի1-ի գործը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |