ՀՀ ԱԳՆ. Ըստ նախնական տվյալների Կերչում զոհվածների թվում հայեր չկան

ՀՀ ԱԳՆ. Ըստ նախնական տվյալների Կերչում զոհվածների թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Ղրիմի Կերչ քաղաքում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած զանգվածային սպանությունների և պայթյունի հետևաքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում:

«Ըստ նախնական տվյալների՝ Կերչում տեղի ունեցած աղետի հետևաքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,-ասվում է գրառման մեջ:

Հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում մի շարք պայթյուններ են եղել և կրակոցներ հնչել: Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 20 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել:ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարեց ռումբի պայթյունի մասին: Քաղաք են բերվել զինվորականներ և զրահատեխնիկա: Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարվել:

ահաբեկչություն գործած անձի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում՝ գրադարանում: Դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է:

Ընթերցեք նաև.Ղրիմի պայթյունն էլ ահաբեկչություն չեն համարում

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---