Մնացականյան. ՀՀ-ն ամեն ինչ արել է, որ Խաչատուրովին առնչվող հարցը չազդի ՀԱՊԿ-ի վրա![]() 18 հոկտեմբերի 2018 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հարցով քննարկումները շարունակվում են: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: «Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի մեր ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա: ՀԱՊԿ հեղինակությունը Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի համար», - հայտարարել է Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը: Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |