Քոչարյանը ընդդիմադիր կուսակցություն կստեղծի![]() 18 հոկտեմբերի 2018 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է սեփական կուսակցությունը ստեղծել և գործել ընդդիմադիր դաշտում: Այդ մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Եթե վերադառնում ես քաղաքականություն, պետք է մտածես այդ մասին»,-ասել է Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք սեփական կուսակցությունը ստեղծել: Ըստ երկրորդ նախագահի, կուսակցության անվանումը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է ադապտացնել...Հիմա ես շատ լուրջ բաց եմ տեսնում ընդդիմադիր դաշտում և կարծում եմ, որ պետք է այն լրացնել՝ երկրի շահերից ելնելով»,-ասել է նա: Քոչարյանը նշել է նաև, որ չի ձգտում որևէ բարձր պաշտոն զբաղեցնել: «Եթե լիներ այդպիսի ձգտում, ես 10 տարի իմ մասնավոր կյանքով չէի ապրի: Իրավիճակն այնպես է զարգանում, որ հանգամանքերը ներքաշում են քեզ գործընթացի մեջ, որի վրա չես կարող աչք փակել՝ կենսագրության, խառնվածքի և կենսական դիրքորոշման պատճառով,-ասել է նա: Խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու մասին՝ նա ասել է, որ ուղղակի չի հասցնում: «Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծեմ, ոչ թե վերականգնեմ այն, ինչ եղել է մի ժամանակ: Ընդ որում, ես ցանկանում եմ ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար, որոնք են առաջին գործողությունները, երբ ուզում ես թիմ հավաքել: Դու հայացք ես նետում այն մարդկանց վրա, որոնց գիտես, շրջապատիդ, այն մարդկանց վրա, ում հետ աշխատել ես»,-ասել է Քոչարյանը: Սակայն, ըստ նրա, հաշվի առնելով ստեղծված իրողությունը, պետք է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ և էներգիայով լեցուն մարդկանց: «Անշուշտ, կլինեն մարդիկ նաև հին թիմից, որոնց ճանաչում ես, որոնց հետ աշխատել ես: Բայց, այնուամենայնիվ, հենվել պետք է նոր սերնդի մարդկանց վրա, իսկ դա հեշտ չէ, դրա համար ժամանակ է պետք»,-ասել է Քոչարյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են քաղաքական մենաշնորհի հանգեցնել:«Տակտիկական առումով դա հասկանլի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, ժողովրդականություն վայելելու գագաթնակետում: Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում՝ որպես քաղաքական գործիչ շահում ես, իսկ որպես պետական գործիչ դեռ պետք է մտածել արժեր արդյոք դա հիմա անել»,-ասել է Քոչարյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |