ՀՀ ղեկավարությունը դիվանագիտորեն շրջանցել է Ղրիմի պատկանելության հարցը` Կերչի դեպքերի կապակցությամբ ցավակցելիս![]() 18 հոկտեմբերի 2018 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ղեկավարները ցավակցել են Կերչի զոհերի հարազատներին՝ չուղղելով ցավակցություններ Ուկրաինայի կամ ՌԴ ղեկավարներին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասվում է ցավակցական ուղերձում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում մի շարք պայթյուններ են եղել և կրակոցներ հնչել: Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 21 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել:ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարեց ռումբի պայթյունի մասին: Քաղաք են բերվել զինվորականներ և զրահատեխնիկա: Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարվել:Ահաբեկչություն գործած անձի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում՝ գրադարանում: Դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Կերչը գտնվում է Ղրիմի թերակղզում, որը 2014-ին վերամիավորվեց ՌԴ հետ: Ուկրաինայում հեղաշրջումից հետո Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլը անկախության հռչակեցին և հանրաքվե անցկացվեց։ Ուկրաինան Ղրիմը համարում է բռնակցված ՌԴ-ին, միջազգային հանրությունը, որոշ բացառություններով, չի ճանաչում Ղրիմը որպես ՌԴ մաս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |