Եվրամիությունը հորդորում է Հայաստանի կառավարությանը փակել Մեծամորի ԱԷԿ-ը 5 հունիսի 2008 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հորդորում է Հայաստանի կառավարությանը փակել Մեծամորի ատոմակայանը անվտանգության նկատառումներից եւ այդ նպատակի համար հատկացնում է 100 մլն եվրո: Երեւանում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների տնօրինության նախագահի տեղակալ Հյուգ Մինգարելլին: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է որոնի էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: «Մենք հասկանում ենք, որ դա դժվարին որոշում է, սակայն այն պետք է կայացվի: Մեծամորի ԱԷԿ-ը հնացել է եւ սպառնալիք է իրենից ներկայացնում ինչպես երկրի, այնպես էլ տարածաշրջանի համար: ԵՄ-ն նաեւ պատրաստ է աջակցել Հայաստանին էլեկտրաէներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում»,-ընդգծել է նա:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |