Աջ ղեկով մեքենաներ ներկրողները բողոքի ցույց են անում Բագրատաշենում18 հոկտեմբերի 2018 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին մի քանի տասնյակ հայաստանցիներ, ովքեր աջ ղեկով ճապոնական մեքենաներ են ներկրել, փաստի առաջ են կանգնել հայ-վրացական սահմանին. ավելի քան 1500 նոր գնված մեքենաներ չեն կարողանում հասցնել Հայաստան։ Դեռ 2018-ի մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով արգելվել է Հայաստան ներկրել աջ ղեկով մեքենաներ, մինչդեռ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ տարեսկզբին բոլոր քննարկումները եղել են ժամանակավոր արգելքի շուրջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Հետագայում օրենքն ընդունելուց հետո Ազգային ժողովի կողմից ոչ մի տեղ չի հրապարակվում, հանրությունը տեղյակ չի լինում դրա մասին: Մարդիկ մտածելով, որ հոկտեմբերի 1-ից հետո կարող են աջ ղեկով մեքենաներ ներմուծեն Հայաստան, երկու ամիս առաջ սկսում են մեքենաներ առնել», - ասել է ցուցարարներից մեկը՝ նշելով, որ հիմա մոտ 130 մեքենա կանգնած է սահմանում, մոտ 2000-ն էլ՝ Վրաստանում, և մարդիկ չեն կարողանում գրանցել մեքենաները, որպեսզի բերեն Հայաստան: Ցույցի մասնակիցներից մեկն էլ «Ազատության» հետ զրույցում ասել է. «Թաքուն, մի քանի օրվա, ժամվա մեջ ընդունվել է օրենք, տեղյակ չեն եղել քաղաքացիները: Մաքսակետի պատին էլ կպցրած է եղել, որ կա մինչև հոկտեմբերի 1-ը արգելք, հետո կարող են բերել»։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են հենց աջ ղեկով մեքենաներ բերում Հայաստան՝ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը պատասխանել է.«Այս տարբերակն ավելի մատչելի ու հասանելի է բոլորին՝ թե՛ ընդհանուր վիճակով, թե՛ տարեթվով»: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 4-ին ընդունել էր մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների։ Նրանք իրենց մտահոգություններն են ներկայացրել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի, դրանց ներկրման և շահագործման հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։ Ավելի վաղ ԱԺ-ն աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենք է ընդունել: ԱԺ-ի ընդունած «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» օրենքով սահմանվել է դրույթ, որի համաձայն աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառման և ներմուծման արգելքը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |