Կերչում զանգվածային սպանության մեջ կասկածվող պատանու ծնողներին կտուգանեն 500 ռուբլով18 հոկտեմբերի 2018 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի Կերչ քաղաքում պոլիտեխնիկական քոլեջում աշակերտների և ուսուցիչների զանգվածային սպանության մեջ կասկածվող Վլադիսլավ Ռոսլյակովի ծնողներին կտուգանեն 500 ռուբլով: Այդ մասին հայտնում է «Իզվեստիան» սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ նրա, ոստիկանությունն արդեն ձևակերպել է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը՝ «Ծնողական պարտականությունների ոչ պատշաճ իրականացում», սակայն հանձնելու է այն ինքնասպան եղած մարդասպանի ծնողներին հուղարկավորությունից հետո: Ողբեգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովը մտել է շենք՝ իր հետ 10 ինքնաշեն ռումբ ունենալով: Պայթուցիկներից մեկը գործի է դրվել ճաշարանում, որից հետո երիտասարդը կրակ է բացել հրացանից՝ սպանելով աշակերտների և ուսուցիչների: Ըստ վերջին տվյալների, հարձակման արդյունքում զոհվել է 21 մարդ, այդ թվում նաև ինքը՝ հարձակվողը, նա ինքնասպան է եղել: Տարբեր տվյալներով, տուժել է 49-53 մարդ: Քննիչներն առգրավել են իրեղեն ապացույցները Ռոսլյակովի տան հետախուզման արդյունքում, ինչպես նաև ուսումնասիրել են նրա համակարգիչը, որտեղ վերջին որոնողական հարցումը եղել է՝ «Ինչպես ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |