Ջորջ Մարտինը խոսել է «Գահերի խաղի» գլխավոր գաղափարի մասին19 հոկտեմբերի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը, որը հայտնի «Սառույցի և կրակի» սագայի հեղինակն է և որի մոտիվներով է նկարահանվել «Գահերի խաղը», բացահայտել է գրքի ու էկրանավորման գլխավոր գաղափարը: Հեղինակը հաստատել է այն տեսակետը, որ Վեսթերոսին մոտեցող ձմռան նախակերպարը եղել է Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը: Ըստ Մարտինի, «Գահերի խաղի» գլխավոր գաղափարն այն է, որ կերպարները զբաղված են իրենց անձնական նպատակներով, ուշադրություն չդարձնելով ահագնացող աղետին, գրում է Lenta.ru-ն The New York Times-ի վրա հղումով: «Վեսթերոսի բնակիչները զբաղված են անձնական պառակտումներով, պայքարելով իշխանության, կարգավիճակի ու հարստության համար: Նրանք այնքան են ընկղմված այդ ամենի մեջ, որ անտեսում են գլխավոր սպառնալիքը՝ «ձմեռը մոտենում է», որը կարող է ոչնչացնել նրանց բոլորին և ամբողջ աշխարհը: Եվ դա է այն գլխավոր նմանությունն այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր մոլորակում, որտեղ մենք զբաղված ենք մեր խնդիրներով: Մենք վիճում ենք կարևոր հարցերի մասին՝ միջազգային քաղաքականության, ներքին քաղաքականության, քաղաքացիական իրավունքների և պարտավորությունների, սոցիալական արդարության: Բոլոր այդ բաները կարևոր են, սակայն, քանի դեռ մենք զբաղված ենք դրանով և այդ հարցերի վրա ենք ծախսում մեր ուժերը, կլիմայական փոփոխությունները չեն անհետանում,-պարզաբանել է Մարտինը: Գրողը նշել է, որ այսօր հանրությանը հուզող ոչ մի կարևոր խնդիր վաղը չի ունենա ոչ մի նշանակություն, եթե մենք բոլորս մեռնենք, իսկ մեր քաղաքները հայտնվեն օվկիանոսի հատակում: Օգոստոսին Մարտինը պարզաբանել էր, թե ինչու է պետք սպանել ստեղծագործությունների գլխավոր հերոսներին: Նա ասել էր, որ իրեն այդ գաղափարը տվել է «Մատանիների տիրակալը» վեպի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |