«Դարձի՛ր բարեգործ». TI'ME-ն աջակցում է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը19 հոկտեմբերի 2018 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-19-ը «Թայմլես» ՍՊԸ-ն իր TI'ME, PANDORA, G-Shock խանութներում ցանկացած գնման 5%-ը կտրամադրի արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ «Դարձի՛ր բարեգործ» խորագրով արշավի նպատակն է ընդգծել բարի գործ կատարելու կարևորությունը։ Արշավը նաև հնարավորություն է մանկական քաղցկեղի թեմայով տեղեկացվածությունը բարձրացնելու համար։ «Մեր ընկերությունում սոցիալական պատասխանատվությունն ու շրջապատի հանդեպ հոգատարությունը կարևոր արժեք են։ Կցանկանամ, որ արյան քաղցկեղով հիվանդ երեխաները շուտ ապաքինվեն ու մեր աջակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքի անդամներին»,-ասել է TI'ME խանութ-սրահների տնօրեն Արսեն Մնացականյանը։ Արշավին միացել են նաև բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Լուսինե Թովմասյանը, Սոֆյա Պողոսյանը, Արփի Գաբրելյանը, Լիլիթ և Վահե Խանամիրյանները, Ֆաինա Հարությունյանը, Կամո Թովմասյանը, Գևորգ Մակարյանը և այլոք:
Հայաստանում երեխաների շրջանում տարեկան գրանցվում է առաջնային չարորակ ուռուցքով հիվանդացության 80-90 դեպք: Վաղ ախտորոշման դեպքում մեծ մասն ամբողջությամբ ապաքինվում են։ TI'ME-ն արշավի ավարտից հետո պատրաստվում է ամփոփել արդյունքներն ու զեկույցով պատմել բարեգործ դարձաց իր հաճախորդներին շրջանում հավաքած հասույթի մասին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |